Սիրիացի բժիշկները կտտանքների են ենթարկել ընդիմադիր զինվորներին
Սիրիայի Հոմս քաղաքի հիվանդանոցներից մեկում, բժիշկները բուժելու փոխարեն դաժան կտտանքների են ենթարկել ընդիմադիր բանակի վիրավոր զինվորներին, տեղեկացնում է «Ալ-Արաբիյա»-ն։
Բժիշկները շղթաներով կապել են վիրավոր զինվորներին, փակել նրանց աչքերը, էլեկտրական լարեր միացրել։
Լուսանկարում երևում է զինյալների մարմիններին, ոտքերին ու ձեմքերին հասցված վերքերն ու արյունոտ գործիքները։
Channel 4 հեռուստաընկերությամբ զուցադրված կադրերը ցնցել են հազարավոր մարդկանց։ Փորձագետների կարծիքով՝ սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է։
Նշենք, որ մինչ այդ Սիրիայի կառավարությունը հայտարարել էր, որ բոլոր նրանք ովքեր տուժել են Հոմս քաղաքում տեղի ունեցած ընդհարումների պատճառով, կբուժվեն տեղի հիվանդանոցներում։









