Քսենիա Սոբչակն ամբողջ գիշերը բանտարկյալների հետ է անցկացրել
Ռուսաստանում նախագահական ընտրություններին հաջորդած ակցիաների ընթացքում հարյուրավոր ձերբակալվածների շարքում եղել են նաև հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի ընկերները:
Նրանց սատարելու նպատակով Սոբչակն ամբողջ գիշերն անց է կացրել ձերբակալվածների մոտ: Այս մասին հայտնի է դառնում Twitter-ում հենց Սոբչակի արած գրառումներից: Դրանցից դատելով հաղորդավարուհին աստիճանաբար իսկական հեղափոխականի է վերածվում:
Սոբչակը ոչ միայն ամբողջ գիշերն անց է կացրել ներքին գործերի մարմիններում, այլև այնտեղ կատարվող ամեն բան արձանագրել է տեսախցիկով:









