Ամերիկայում պատրաստվում են «սուպեր երեքշաբթիին»
Միացյալ Նահանգներում հանրապետականները պատրաստվում են այսպես կոչված «սուպեր երեքշաբթիին». նախագահի թեկնածության հանրապետական հավակնորդների ընտրություններ կանցկացվի միանգամից տասը նահանգում:
Դեմոկրատ Բարաք Օբամայի մրցակցին կընտրեն Օհայո, Ջորջիա, Մասաչուսեթս, Վերմոնտ, Վիրջինիա, Օկլահոմա և Թեննեսի նահանգներում անցկացվելիք փրայմերիզում, իսկ կոկուսներ կանցկացվեն Այդահոյում, Հյուսիսային Դաքոտայում և Ալյասկայում (կոկուսները նախնական փուլն են, երբ քաղաքական կուսակցություններն առաջադրում են նախագահի թեկնածության հավակնորդների, սակայն թեկնածուները հաստատվում են այսպես կոչված փրայմերիզի ժամանակ):
«Սուպեր երեքշաբթին» ամենավճռորոշն է ներկա նախագահական մրցավազքում:
Հարցումների համաձայն` չորս թեկնածուներից երեքը` Միթ Ռոմնին, Ռիկ Սանտորումը և Նյուտ Գինգրիչը, կարող են հաղթանակ տանել նվազագույնը մեկ նահանգում:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն աշնանը:









