Twitter-ը «թաղել» է Ֆիդել Կաստրոյին

17:44 • 06.03.12

Twitter միկրոբլոգում կեղծ հայտարարություն է հայտնվել Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան մասին, գրում է vesti.ru-ն:

Էկոնոմիկայի նախարարի անունից տարածված կեղծ հաղորդագրությունում նշվում է, որ Կուբայի իր գործընկերը տեղեկացրել է նրան Կաստրոյի մահվան մասին:

Հավելենք, որ հունվարի վերջին նման կեղծ լուրեր էին տարածվել նաև Ուգո Չավեսի, Ջասթին Բիբերի և Մադոննայի մահվան մասին:

Twitter-ը «թաղել» է Ֆիդել Կաստրոյին