ԱՄՆ-ում ցույցի ժամանակ 70 ուսանող է ձերբակալվել

11:41 • 06.03.12

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում մի քանի տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց` բողոքելով ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կրճատումների և ԱՄՆ-ում կրթության գների բարձրացմանը:

Խաղաղ ցույցն ավարտվել է զանգվածային ձերբակալություններով այն ժամանակ, երբ 200 ցուցարաներ ներխուժել են քաղաքային վարչակազմի շենք և հրաժարվել դուրս գալ, գրում է lifenews.ru-ն:

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել ավելի քան 70 ցուցարարի, մնացածը փախուստի են դիմել:

«Մեզ պարզապես պատին են դեմ տվել, անցած տարի համալսարանի ֆինանսավորումը կրճատվեց 23 տոկոսով և ուսման գինը եռապատկվեց», - ասել է ցուցարաներից մեկը:

«Մենք ստիպված ենք կրճատում միլիարդավոր դոլարներ և մենք ատում ենք այս գործընթացի յուրաքանչյուր րոպեն», - ասել է սենատոր Դարել Ստեյնբերգը: