Մոնտեբելլոյում հայերի ընտանիքում սպանություն է տեղի ունեցել

14:44 • 06.03.12

Կալիֆորնիայի Մոնտեբելլո բնակավայրի բնակչուհի 63-ամյա հայազգի կինը հայտնաբերվել է իր բնակարանում խեղդամահ եղած։ Կնոջ կողքին ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են նրա 72-ամյա ամուսնու դին, ով սպանությունից հետո դանակահարել է իրեն, տեղեկացնում է Los Angeles Times-ը։

2000թ.-ին ամուսինը ձերբակալվել էր կնոջ հանդեպ մահափորձ կատարելու կասկածանքով, որից հետո դանակով իրեն հասցված հարվածների հետևանքով մի քանի տարի բուժվել էր։

Սպանության և ինքնասպանության ականատեսներ չկան։ Տղամարդու և կնոջ մարմինները առաջինը հայտնաբերել են նրանց ընտանիքի անդամները։