Դելֆինները հանդիպելիս «անուններով» են ներկայանում

15:39 • 07.03.12

Սուրբ Էնդրյույի համալսարանի գիտնականներ Վինսենթ Յանիկը և Նիկոլա Քուիկը պարզել են, որ յուրաքանչյուր դելֆին անվան կամ ստորագրության պես յուրահատուկ ազդանշան ունի, որով նա արձագանքում է այլ էակների հանդիպելիս, գրում է vesti.ru-ն:

2004 թ.-ին կատարված հետազոտությունը ցույց էր տվել, որ Աֆալինա տեսակի դելֆինները սուլոցն օգտագործում են որպես իրենց անունը կամ ստորագրությունը, սակայն այդ ժամանակ չէր պատճառաբանվում, թե ինչպես էին նրանք արտաբերում այդ ձայները:

«Դելֆիններին կարելի է համեմատել մարդանման կապիկների հետ: Ուզում ենք հասկանալ` ինչպես են դելֆիններն օգտագործում իրենց հնարավորությունները լուծելու այն խնդիրները, որ մարդիկ չեն առաջարկել», - ասել է Յանիկը:

Կենսաբանները ձայնագրել են դելֆինների «ձայները» 2 մ խորությամբ ընկղմված բարձրախոսների միջոցով:

Արդյունքում պարզվել է, որ դելֆինները սուլոցի յուրահատուկ տեսակն օգտագործել են մեկ այլ խմբի հանդիպելիս: Մեկ հետաքրքիր փաստն է այն, որ անուն-ազդանշանն արձակում է խմբի միայն մեկ անդամը:

Սովորաբար դելֆինները նման ձայներ են հանել այն ժամանակ, երբ իրենց խմբերը խառնվել են իրար:

Դելֆինները հանդիպելիս «անուններով» են ներկայանում