Facebook-ն անհասանելի է օգտատերերի մի մասին

12:05 • 07.03.12

Այսօր առավոտվանից աշխարհի ամենախոշոր Facebook սոցիալական ցանցը անհասանելի է իր օգտատերերի մի զգալի զանգվածի համար:

Կայքի գլխավոր էջը և ներքին էջերը մոտ 2 ժամ չեն ներբեռնվել:

Facebook-ի օգտատերերը Twitter-ում ակտիվ քննարկում են սոցիալական ցանցի «անկումը»: Որոշ տվյալներ համաձաձայն խնդիրներ են առաջացել https սերվերի հետ:

Պաշտոնական տեղեկություն դեռ չի ստացվել:

Հավելենք, որ սոցիալական ցանցն անհասանելի է նաև Մեծ Բիրտանիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Եգիպտոսում, Ուկրաինայում, Աբու-Դաբիում և Իտալիայում:

Facebook-ն անհասանելի է օգտատերերի մի մասին