Փորձեք ամեն ինչ, բայց ոչինչ մի կերեք. քաշի նվազեցման նոր միջոց
Մանհեթենյան դիետայի համաձայն` պետք է «փորձել ամեն ինչ, բայց ոչինչ չուտել»: Մասնավորապես, այդ ամենին կարելի է հասնել, եթե հրաժարվել պատառաքաղից, դանակից , գդալից և սկսել փայտիկներ օգտագործել, գրում է The Daily Mail-ը:
Բանն այն է, որ փայտիկներով կարելի է վերցնել սննդի միայն ոչ մեծ քանակություն, ինչն էլ օգնում է շուտ հագենալ: Անհրաժեշտ է նաև սննդակարգից բացառել սոուսը և գետնանուշի յուղը:
Քաղցը հագեցնել կարող է միայն կաթը, եթե այն լցվի կանաչ թեյի մեջ: Իսկ ալկոհոլային խմիչքներն ահնարժեշտ է խառնել ջրով կամ սառույցով:
Այս ամենից զատ խորհուրդ է տրվում սնունդ քիչ գնել, բնականաբար չմոռանալով որակի մասին: Ավելի լավ է քիչ քանակությամբ թանկարժեք սնունդ օգտագործել, քան հակառակը:
Ռեստորաններում սնվել նույնպես խորհուրդ չի տրվում, քանի որ ավելի օգտակար է ուտել ինքնուրույն պատրաստած սնունդ:










