Sony ընկերության առաջին սմարթֆոնը

11:09 • 07.03.12

Sony ընկերությունը Ericsson-ից «բաժանվելուց» հետո ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը, տեղեկացնում է Vesti.ru-ն, նշելով, որ շուտով արտադրանքը միջազգային շուկա դուրս կգա:

Xperia S-ը կունենա 2 առանձին 1.5 գեգահերց պրոցեսոր, 32 գեգաբայթ հիշողություն, 4.3 դյույմ էկրան և զինված կլինի 12 մեգապիքսելանոց տեսախցիկով:

Նշվում է որ նոր սմարթֆոնը կունենա NFC չիպ, որի շնորհիվ դրանից օգտվողը մեկ հպումով կկարողանա միացնել կամ անջատել նախընտրելի ֆունկցիան կամ ծրագիրը:

Sony ընկերության առաջին սմարթֆոնը