Կարմրահերները ցավն ավելի թույլ են զգում
Ըստ դանիացի գիտնական Լարս Արդենթ Նիլսենի վերջին հետազոտությունների` աշխարհի բնակչության 2%-ը կազմող կարմրահերներն ի տարբերություն շիկահերների և սևահերների ավելի «պաշտպանված» են, քանի որ պակաս զգայուն են ցավի նկատմամբ:
Գիտնականի համոզմամբ այս տարբերությունների պատճառը կարմրահերների մոտ «կարմիր» գենի առկայությունն է, գրում է Daily Mail-ը:
Նիլսենի խոսքերով` կարմրահերների մոտ առկա են MC2R, MC3R և MC4R գենային ենթախմբերy, որոնք չափազանց կարևոր դեր ունեն ուղեղի գործողությունների համակարգման հարցում:










