Ռոբոտ-գեղանկարիչը խոշորագույն ՏՏ տոնավաճառի «մեխն» է

20:32 • 07.03.12

Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհի խոշորագույն տոնավաճառում` CeBIT-ում, «գեղանկարիչ» ռոբոտ է ներկայացվել: Այդ ռոբոտը նախագծել է գերմանական Ֆրաունհոֆերի ինստիտուտը:

Ռոբոտը նախ ֆիքսում է բնորդներին, ապա 3 րոպեի ընթացքում գծանկարի կամ ծաղրանկարի տեսքով թղթին հանձնում այն, ինչ «տեսնում է»: Ավելի լավ արդյունք ակնկալողները պետք է համբերեն մոտ 10 րոպե:

Տոնավաճառի ժամանակ մետաղյա գեղանկարչի համար կեցվածք ընդունել ցանկացողների թիվը շատ մեծ է եղել, բայց նրանցից ոչ բոլորն են գոհ եղել արդյունքներից: Ըստ մասնագետների` դրա պատճառն այն է, որ ի տարբերություն մարդկանց, մեքենան ավելի ազնիվ է` իր բնորդներին ճիշտ այնպիսին պատկերելու, ինչպիսին նրանք կան: Ավելի պարզ ասած` եթե դուք փոքր շուրթեր ունեք, ապա համակարգչային նկարիչը դրանք հենց փոքր էլ պատկերում է` բացատրել է նախագծի հեղինակներից մեկը:

Այն դեպքում, եթե Մոնմարտրում պատկերը կարող է 20 դոլար արժենալ, ռոբոտ-գեղանկարչի գինը 52 000 դոլար է:

Ռոբոտ-գեղանկարիչը խոշորագույն ՏՏ տոնավաճառի «մեխն» է