Ներկայացվեց նոր iPad-ը
Սան Ֆրանցիսկոյում տեղի է ունեցել նոր iPad-ի շնորհանդեսը, որից հետո ընկերության մարքեթինգային գծով փոխտնորեն Ֆիլիպ Շիլլերը հայտնել էլ է, որ նոր սերնդի iPad-ի էկրանը ռեկորդային բարձր որակ ունի, այն գերազանցում է համապատասխան դիսպլեյի չափեր ունեցող, շուկայում առկա բոլոր այլ պլանշետները և նոութբուքերը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երրորդ սերնդի iPad-ը 2048×1536 փիքսել հզորությամբ էկրան ունի` 9.7 դույմ անկյունագիծով:
Ինչպես և նախկինում, ընկերությունը առաջարկում է տարբեր` 16, 32 և 64 գիգաբայթ ծավալի հիշողությամբ տարբերակներ:
Wi-Fi ինտերֆեյսով տարբերակները ԱՄՆ-ում կարժենան 499-699 դոլար, իսկ LTE բջջային ցանցերի հետ աշխատելու ունակությամբ տարբերակները 629-829 դոլար:
Չորս անգամ ավելի քանակի պիքսելների պատկերման համար, արտադրողը ստիպված է եղել հզորացնել սարքի պրոցեսորի գրաֆիկական հնարավորությունները: Նախորդ սերնդում կիրառվող A5 պրոցեսորի փոխարեն նոր iPad-ը համալրվել է A5X կատարելագործված չիփով: Դրա տակտային հաճախություն ցուցանիշը մնացել է նույնը` 1ԳՀց, միջուկների քանակը նույնպես անփոփոխ է` 2, ինչպես և 2-րդ սերնդի iPad-ում: Սակայն գրաֆիկական միջուկների քանակը դարձել է 4, ինչը կապահովի բարդ գրաֆիկական խնդիրների իրականացումը:










