Ստրիպտիզ պարող ռոբոտը (տեսանյութ)
Գերմանական Հանովեր քաղաքում շարունակվող CeBIT բարձրակարգ տեխնոլոգիաների տոնավաճառի ժամանակ ցուցադրվել է մի ռոբոտ, որը կենցաղային գործողություններ կատարելուց զատ, ունակ է մերկապար պարել, տեղեկացնում է Orange.co.uk լրատվականը:
DJ անունով ռոբոտը պատրաստվել է մեքենայի տարբեր մասերից: Մտահաղացման հեղինակ` Ջուլիան Հենգչլիթը նշել է, որ իրենք շատ երկար են նախապատրաստվել միջոցառմանը, նախորդ տարի ներկայացնելով պարող ռոբոտների, այս անգամ որոշել են փոքր ինչ կատարելագործել դրանք:










