Մոլորակին սպառնում է արեգակնային հզոր փոթորիկ
Լոնդոնի Օդերևութաբանության գրասենյակի ներկայացուցիչը հայտարարել է, որ հինգշաբթի Երկրին սպառնում է վերջին 5 տարվա ընթացքում ամենահզոր`ժամում 4 մլն մղոն արագությամբ շարժվող արեգակնային փոթորիկը, որը կշարունակվի մինչև ուրբաթ առավոտ:
Կանխատեսվում է, որ այն կդառնա բազմաթիվ ավիաթռիչքների և էլեկտրակայանների աշխատանքի խափանման պատճառ:
Փոթորիկը նաև կազդի ռադիոկայանների,արբանյակների և նավթամուղ խողովակների աշխատանքի վրա, գրում է The Guardian-ը:
Ըստ ՆԱՍԱ-ի ֆիզիկոս Ալեքս Յանգի` արեգակնային փոթորիկները Երկրի տեխնոլոգիական համակարգը կարող են խափանել մագնիսական, ռադիո և ճառագայթային արտանետումների շնորհիվ, իսկ սպասվելիք փոթորիկն առանձնանում է նրանով, որ այս 3 գործոններն էլ հավասարապես ուժեղ են ազդելու:
Մասնագետների համոզմամբ՝ սա արևի «արթնանալու» բացահայտ նախանշան է:










