Երկրի վրա մագնիսական փոթորիկ է

10:35 • 09.03.12

ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային գիտահետազոտական ազգային վարչության տվյալների համաձայն` երեկ երկու անգամ մոլորակի վրա մագնիսային փոթորիկ է մոլեգնել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փոթորկի հիմնական պատճառ են հանդիսացել արեգակնային պլազմայի արտանետումը, որն ուղեկցել է արեգակի մակերեսին մարտի 7-ին տեղի ունեցած հզոր բռնկմանը և ներկայում արդեն հասել է երկրագնդի մակերեսին:

Արեգակնային բռնկումներն` ըստ դրանց ռենտգենային ճառագայթման բաժանվում են 5 դասի: Համաձային մագնիսային կայանների չափման 10 միավորանոց սանդղակի, 0-3 միավորանոց փոթորիկները համարվում են նորմալ, 4-ը` նախազգուշացնող, 5-9-ը` վտանգավոր: Երեկ գրանցված փոթորիկը համարվել է 5 միավորանոց:

Նշվում է, որ վերջին անգամ մագնիսաական հզոր փոթորիկ էր գրանցվել 2011թ. օգոստոսին:

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է