Ամերիկուհիները Facebook-ի միջոցով բացահայտել են, որ ամուսնացած են նույն տղամարդու հետ

11:51 • 10.03.12

ԱՄՆ-ի երկու բնակչուհի, Facebook-ի «հնարավոր ընկերներ» ֆունկցիայի միջոցով բացահայտել են, որ ամուսնացած են նույն տղամարդու հետ:

Նրանցից մեկը սոցցանցի «առաջարկած» ընկերների ցանկում տեսել է մի կնոջ, ում ամուսնական լուսանկարները «փորփրելով» ճանաչել է իր ամուսնուն և անմիջապես զանգահարել է իրավապահներին:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, պարզվել է, որ բանտային սպա Ալան Լ. Օ'Նիլը, նախկին անունով Ալան Ֆալկը, 2001 թ.-ին ամուսնացել է իր առաջին կնոջ հետ: 2009 թ.-ին արդեն, նա հեռացել է քաղաքից և նորից ամուսնացել է` առանց նախորդից ամուսնալուծվելու:

Եթե նա մեղավոր ճանաչվի կրկնակի ամուսնությունների համար, ապա նրան սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում:

Ամերիկուհիները Facebook-ի միջոցով բացահայտել են, որ ամուսնացած են նույն տղամարդու հետ