Apple-ի նոր սարքը կօգնի շաքարախտով հիվանդներին
iPhone և iPod Touch ունեցող ցանկացած մարդ հնարավորություն կունենա չափել շաքարի մակարդակը արյան մեջ, տեղեկացնում է Life News-ը:
iBGStar անունը կրող սարքը Apple –ի և Sanofi բրիտանական բժշկական ընկերության համատեղ արտադրանքն է: Այն հեշտությամբ միանում է հեռախոսին կամ ձայնարկչին:
Հետազոտությունը կարվի փոքրիկ գործիքի միջոցով, որը կչափի մատից վերցված արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ հատուկ ծրագրի շնորհիվ` բոլոր տվյալները կպահվեն համակարգի մեջ և հետագայում կվերլուծվեն:
Սարքն արժե 75 դոլար: Նշվում է, որ այն առավել օգտակար կլինի 1-ին և 2-րդ տեսակի շաքարախտով հիվանդների համար, քանի որ նրանք արյան մակարդակը չափելու մշտական կարիք ունեն:










