Քաղցկեղի դեմ նոր մոլեկուլներն ակտիվացնում են օրգանիզմի ներքին ռեսուրսները

11:31 • 12.03.12

Իսպանացի գիտնականները լաբորատոր պայմաններում սինթեզել են այնպիսի մոլեկուլներ, որոնք կօգնեն պայքարել քաղցկեղային ուռուցքների դեմ: Այս հայտարարությամբ հանդես են եկել Բարսելոնայի համալսարանի մասնագետները:

Մկների վրա իրականացրած առաջին փորձերը հաջողությամբ են պսակվել: HS44 մոլեկուլները մկների օրգանիզմ ներարկելուց հետո, գիտնականները հայտնաբերել են թոքերում մետաստազի ձևավորման կտրուկ կրճատում:

Բուժումը հիմնված է iNKT լիմֆոցիտների օգտագործման վրա, որոնք ուռուցքների դեմ պայքարում են իմունային համակարգն ակտիվացնող ցիտոկինների ազատ արձակման շնորհիվ: Արդյունքում, օրգանիզմն ինքնուրույն է վերացնում վարակված կամ անորակ բջիջները: Այդ պայքարի մեկնարկի համար նրանք պետք է այսպես կոչված ազդանշան ստանան, որն էլ տալիս է օրգանիզմ ներարկված մոլեկուլը, այսինք այն ակտիվացնում է ներքին ռեսուրսները:

Գիտնականների կարծիքով բացահայտումը մեծ թերապևտիկ բժշկությամ համար նոր հեռանկարներ է բացում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քաղցկեղի դեմ նոր մոլեկուլներն ակտիվացնում են օրգանիզմի ներքին ռեսուրսները