Գրենլանդիային 1.6 աստիճանով գլոբալ տաքացում է պետք, որպեսզի այն «ցամաքի»
Իսպանական և գերմանական կլիմայաբանների խումբը` Գրենլանդիայի սառցադաշտի, գլոբալ տաքացման հանդեպ կայունության մոդելավորում է իրականացրել:
Գիտական խումբը եկել է այն եզրահանգման, որ 1.6 աստիճանով ջերմաստիճանի տաքացման դեպքում կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ սառցադաշտը, ժամանակի ընթացքում, ամբողջովին կվերանա: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Climate Change գիտական ամսագրում:
Մոդելավորման արդյունքում հետազոտողները ստացել են ջերմաստիճանի բարձրացման միջակայքը, որի դեպքում տեղի է ունենում ձյան ծածկույթի լիակատար կործանումը: Միջակայքը կազմել էր 0,8 - ից 3.2 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի, միջին գնահատականը` 1.6 աստիճան:
Ստացված ցուցանիշը կրկնակի ցածր է նախկինում ընդունված միջակայքից` այն կազմում էր 1.9 - ից 5.1 աստիճան Ցելսիուս, միջին գնահատականը` 3.1 աստիճան:
Հեղինակները նշում են, որ իրենց մոդելը ներառում է հալոցքի ինքնաարագացման հնարավորությունը: Արագացումը` 2 հիմնական պատճառներով է հնարավոր: Առաջինը, ձնածածկույթի կրճատումը ավելացնում է կղզու կողմից էներգիայի կլանումը: Երկրորդը, քանի որ ձնածածկույթի բարձրությունը հասնում է 3 կիլոմետրի: Նրա զգալի մասը այնպիսի բարձրության վրա է, ուր օդի ջերմաստիճանը շատ ավելի ցածր է, քան ստորոտում:
Սառցադաշտը ներկայում զբաղեցնում է Գրենլանդիայի մակերևույթի 80%-ը: Սառցադաշտի միջին հաստությունը ավելի քան 2 կմ է, իսկ ծավալը` 2.6 մլն խորանարդ կմ է գնահատվում:










