ԱՄՆ-ում «ջերմային թնդանոթ» է ստեղծվել ցուցարարներին ցրելու համար (տեսանյութ)

19:11 • 12.03.12

Ամերիկյան Raytheon պաշտպանական ձեռնարկությունը Վիրջինիա նահանգի Կուանտիկո բազայում փորձարկել է իր ստեղծած նոր, ոչ մահացու զենքը` «միկրոալիքային թնդանոթը»: Փորձարկումն իրականացվել է «ծովային կատուների» վրա, որոնք հանդես են եկել որպես ցուցարարներ:

«Ակտիվ հակազդման համակարգ» անունը կրող զենքը (Active Denial System, ADS) թիրախին կրակում է էլեկտրամագնիսական ալիքներով, մինչև 1.000 մետր հեռավորության վրա: Ինչպես գրում է Stars and Stripes-ը, արդյունքում տեղի է ունենում բաց ջեռոցի էֆեկտ, որի պատճառով մարդիկ ստիպված են լինում փախչել:

«Ջերմային թնդանոթը» փորձարկվել է 11 հազ մարդու վրա, ինչից հետո ADS-ի ստեղծողները շնորհանդես են անցկացրել լրագրողների համար: Նրանք նաև նշել են, որ այն վտանգավոր չէ մարդու առողջության համար, ավելին` դրա ճառագայթներն անվտանգ են նաև հղիների համար:

ԱՄՆ պաշտպանոթյան նախարարությունը «թնդանոթի» ստեղծման համար ծախսել է մոտ 120 մլն դոլար: 

ԱՄՆ-ում «ջերմային թնդանոթ» է ստեղծվել ցուցարարներին ցրելու համար (տեսանյութ)