Բելառուսն ու Իրանը` ինտերնետի թշնամիներ

14:04 • 12.03.12

Այսօր կիբեռ-գրաքննության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը զեկույց է ներկայացրել այն պետությունների վերաբերյալ, որտեղ ամենաշատն է վտանգված ինտերնետի ազատությունը:

Լայն լիազորություններ վերջին շրջանում ստացել են այն ընկերությունները, որոնք մաանագիտացած են օնլայն դիտարկումների վրա: 2011 թ.-ի «Ինտերնետի թշնամիներ» կոչմանն արժանացել է Բահրեյնը և Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Ուզբեկստանը, Իրանը, Վիետնամը և Թուրքմենստանը:

Վերը նշված բոլոր երկրներում իշխանությունը պայքարում է ինտերնետում «թշնամիների դեմ»` մուտքը որոշ ռեսուրսներ արգելափակելու, օնլայն քարոզման և այլ տարբերակներով, տեղեկացնում է rbc.ru-ն:

Բելառուսն ու Իրանը` ինտերնետի թշնամիներ