Վրաստանի Գուրջանի քաղաքում անտիկ ժամանակների դամբարան է հայտնաբերվել
Վրաստանի արևելյան Գուրջաանի քաղաքում բժշկական կենտրոնի շինարարության ժամանակ անտիկ ժամանակների դամբարան է հայտնաբերվել, տեղեկացնում է GHN լրատվականը:
Մասնագետների խոսքերով` 2մ խորությամբ հայտնաբերված գտածոն թվագրվում է մթա 2-3 հազարամյակով:
Դամբարանում հայտնաբերված տարբեր առարկաներից բացի եղել է մարդու գանգ, որը գտնվել է կավե սափորում:
«Հնագիտական հայտնագործությունը ցույց է տալիս, որ Գուրջաանին, դեռ անտիկ ժամանակներում խիտ բնակեցված բնակավայր է եղել: Սա պատմական մեծ արժեք է ներկայացնում և կփոխանցվի քաղաքի հնագիտական հիմնադրամին», - ասել է Մշակութային վաչության մասնագետ Թամազ Մարկոզաշվիլին:










