Կանադայում ընտրել են սպագետիից պատրաստված ամենաամուր կամուրջը (տեսանյութ)

21:04 • 12.03.12

Կանադայում ընտրվել է սպագետիից պատրաստված ամենաամուր կամուրջը, գրում է The Daily Courier պարբերականը: Մրցույթում, որն անցնում է Բրիտանական Կոլումբիայի «Օկանագան» քոլեջում, հաղթող է ճանաչվել հունգարացի 23-ամյա Պետեր Շանդորի կողմից նախագծված կամուրջը:

Շանդորի կամուրջը դիմացել է 384 կգ ծանրությանը, որը այլ մասնակիցների նախագծերը գերազանցել է կրկնակի անգամ:
Հաղթող երիտասարդ ինժեները պատմել է, որ կամուրջի կառուցման վրա 140 ժամ է ծախսել, իսկ նախագծման վրա` մի քանի ամիս:

Կանադայում, այս մրցույթը անցկացվում է անընդմեջ` արդեն 29 տարի: Այն գիտության և ինժեներական գործի ինքնատիպ գովազդ է, և աշխարհում նմանատիպ մրցույթներից ամենահայտնիներից է:
Մրցույթի ռեկորդը 443.58 կգ է: Ճիշտ այդքան ծանրություն է պահել հունգարացի ուսանողների կողմից 2009թ. նախագծված և մրցույթում ներկայացված կամուրջը, որի սեփական քաշը կազմում էր ընդամենը 982 գրամ:

 

Կանադայում ընտրել են սպագետիից պատրաստված ամենաամուր կամուրջը (տեսանյութ)