Անօթևանները վերածվել են Wi-Fi հոթսփոթների

13:03 • 13.03.12

Բրիտանիայի Bartle Bogie and Hegarty (BBH) գովազդային գործակալությունն ամերիկյան Օսթին քաղաքում անցկացված South by Southwest համաժողովի ժամանակ արտասովոր ակցիա է անցկացրել . մասնակիցներին բջջային ինտերնետով ապահովելու համար ընկերությունը վարձել է անօթևանների և նրանց վերածել Wi-Fi հասանելիության քայլող կետերի:

Homeless Hotspots ակցիային մասնակցել է Օսթինի անօթևանների կացարանի 13 կամավոր: Յուրաքանչյուր անօթևանի տրամադրվել է 4G-ռոութեր, այցագրային քարտ, ինչպես նաև վերնաշապիկ` «Ես 4G հոթսփոթ եմ» գրությամբ: Նրանք անցորդներին առաջարկել են համացանցին միանալ ոչ մեծ նվիրատվության դիմաց` 15 րոպեի համար մոտ 2 դոլար:

Անլար ցանցի գաղտանաբառը ստանալու համար պահանջվել է SMS-հաղորդագրություն ուղարկել մի համարի, որը նշված է եղել վերնաշապիկի վրա:

BBH Labs-ն իր ակցիան անվանել է «բարեգործական փորձ»: Ընկերությունն անօթևաններին վճարել է օրը 20 դոլար, իսկ վերջում նրանց թողել հավաքված նվիրատվությունները:

Անօթևանները վերածվել են Wi-Fi հոթսփոթների