Մսի հաճախակի օգտագործումը` վաղաժամ մահացության պատճառ

12:07 • 13.03.12

Մսի նույնիսկ ոչ մեծ քանակությամբ օգտագործումը նպաստում է քաղցկեղի և սրտային հիվանդությունների առաջացմանը:

Archives of Internal Medicine-ում հրապարակված հոդվածի համաձայն` ամերիկացի գիտնականների 28 տարի շարունակվող հետազոտության արդյունքում պարզվել է, որ «ոչ տավարի միսը, ոչ խոզի միսը և ոչ էլ ոչխարի միսը մարդուն օգուտ չեն բերում»:

Նույնիսկ շաբաթական երեք կտոր միս օգտագործելը 13 %-ով բարձրացնում է հիվանդությունների առաջացման վտանգը:

Միս կանոնավոր օգտագործող` հետազոտության 120 հազ մասնակիցներից մոտ 24 հազ-ը վաղաժամ մահացել են սրտային հիվանդություններից, իսկ ավելի քնա 9 հազ-ը` քաղցկեղից, գրում է the Guardian-ը:

Իսկ սննդակարգից մսի բացառման դեպքում, վերոհիշյալ հիվանդությունների առաջացումը տղամարդկանց մոտ կանխվում է 9.3 %, իսկ կանանց մոտ` 7.6%-ով:

Գիտնականները խորհուրդ են տալիս մսի օգտագործումը կրճատել շաբաթական մինչև 500գր. կամ փոխարինել այն ավելի առողջ սննդով, ինչպիսիք են ձկնեղենը, թռչնամիսը, ընդեղենը և սպիտակուցներով հարուստ բուսական սնունդը:

Մսի հաճախակի օգտագործումը` վաղաժամ մահացության պատճառ