Տիեզերքում երկար մնալուց մարդու ուղեղում անբացատրելի շեղումներ են զարգանում. NASA
Տիեզերքում մեկ ամիս անցկացնելուց հետո մարդու ուղեղում սկսում են զարգանալ «պոտենցիալ լրջագույն շեղումներ», հայտարարել են NASA-ի մասնագետները:
Նրանք նման եզրահանգման են եկել տիեզերքում երկար ժամանակ անցկացրած 27 ամերիկացի տիեզերագնացների ուղեղների սքանավորելու արդյունքում:
Ի հայտ եկած փոփոխությունները գիտնականները նմանեցնում են ներգանգային բարձր ճնշման հետ կապված հիվանդություններին: Դեռ պարզ չեն նման ախտանիշների ու խախտումների ի հայտ գալու պատճառները:
Տեխասի համալսարանի Գիտական ու բժշկական կենտրոնի պրոֆեսոր Լարի Քրամերն այս կապակցությամբ ասել է, որ «տիեզերական տարածության ազդեցությունը տեսողության վրա ունակ է դառնալ այնպիսի գործոն, որը թույլ չի տա մարդուն երկարաժամկետ թռիքներ իրականացնել տիեզերք»:










