Աշխարհի ատոմակայանների 80%-ը կառուցվել են ավելի քան 20 տարի առաջ. ԱԷՄԳ

21:02 • 13.03.12

Աշխարհի ատոմակայանների 80%-ը կառուցվել են ավելի քան 20 տարի առաջ, և դրանցից շատերի շահագործումը շարունակվելու է, ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) դեռևս չհարպարակված զեկույցում, որը մեջբերում է Reuters գործակալությունը:

ԱԷՄԳ-ի 56 էջանոց զեկույցում ասվում է նաև, որ 254 հետազոտական ռեակտորներ 70% -ի տարիքն արդեն իսկ ավելի քան 30 տարի է:

Զեկույցում նշվում է, որ ԱԷԿ-ների օպերատոր ընկերություններից շատերը շարունակում կամ պատրաստվում են շարունակել ռեակտորների շահագործումը, երբ դրանց պլանային ծառայության ժամկետն ավարտվի:

Վիեննայի Միջուկային ասոցիացիայի ներկայացուցչը, որը միջուկային անվտանգության ամենամյա զեկույցն (Nuclear Safety Review) է պատրաստում, մտավախություն է հայտնել, որ ընկերությունները չեն կարողանա ապահովել հնացած ատոմակայանների` հասարակության ակընկալած բարձր անվտանգությունը:

Միևնույն ժամանակ, ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն հայտարարել է, որ ներկայում ԱԷԿ-ները շատ ավելի անվտանգ են դարձել, քան նախկինում էին:

Զեկույցի համաձայն, ռեակտորների աշխատանքի չծրագրված դադարեցումների թիվը նվազել է:

Աշխարհի ատոմակայանների 80%-ը կառուցվել են ավելի քան 20 տարի առաջ. ԱԷՄԳ