Ռասայական նախապաշարմունքները բուժելու միջոց է հայտնաբերվել

20:28 • 13.03.12

Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտնաբերել են, որ կան այնպիսի դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել ռասայական նախապաշարմունքի հաղթահարման հարցում:

Գիտնականները ելակետային են ընդունում այն դրույթը, որ ռասիզմը հիմնված է վախի վրա, ինչը կարելի է որոշ դեղամիջոցներով արգելափակել:

Նման դեղամիջոց է համարվում պրոպրանոլը, որը նախատեսված է սրտի հիվանդությունների բուժման համար:

Գիտափորձին մասնակցել է երկու խումբ` 18 սպիտակամարթ անձ: Մի խմբին տվել են առանց որևէ ակտիվ բաղադրիչների դեղահաբ, մյուսին սրտային դեղամիջոցը: Բոլոր կամավորներին առաջարկվել է, հաբերի ընդունումից մեկ - երկու ժամ անց արտահայտել այն զգացմունքները և ասոցիացիաները, որոնք առաջանում են տարբեր ռասայի մարդկանց լուսանկարները դիտելիս:

Իրական (սրտային) հաբը ընդունած անձինք այլ ռասայի մարդկանց հանդեպ բացասական զգացողություններից զուրկ են եղել: Գիտնականները նշում են, որ պրոպրանոլը ազդում է ինչպես նյարդային համակարգի, այնպես էլ ուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է վախերի և զգացմունքների համար:

Ռասայական նախապաշարմունքները բուժելու միջոց է հայտնաբերվել