Ֆասթֆուդն ազդում է տղամարդկանց սեռական առողջության վրա

15:49 • 14.03.12

ԱՄՆ-ի Բոսթոնի բժշկական դպրոցի մասնագետները հավաստիացնում են, որ ֆասթֆուդն ազդում է տղամարդկանց պտղաբերության վրա, տեղեկացնում է «Բի-Բի-Սի»-ն:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի բուժհաստատություններ դիմած տղամարդկանց 99%-ը որոնք սեռական առողջության, մասնավորապես պտղաբերության խնդիրներ ունեն, նախկինում ֆասթֆուդից հաճախակի են սնվել:

Արագ սննդի կետերում մատուցվող սննդամթերքում, հատկապես ծովամթերքում և բուսական յուղերում, հաճախ հանդիպում են օմեգա-3 տիպի ճարպաթթուներ, որոնց հաճախակի օգտագործումը ազդում է սերմնահեղուկի ակտիվության վրա:

Պրոֆեսոր Աթմանի խոսքերով` վերոնշյալ ճարպաթթուների հետևանքով առաջանում են նաև մի շարք սրտանոթային հիվանդություններ:

Ֆասթֆուդն ազդում է տղամարդկանց սեռական առողջության վրա