Բարսելոնում պտղին ներարգանդային վիրահատություն են արել (լուսանկար)
Բարսելոնի հիվանդանոցներից մեկում բժիշկներն իրականացրել են աշխարհում աննախադեպ` ներարգանդային վիրահատություն, տեղեկացնում է euronews-ը:
Այն կատարվել է 2010 թ.-ին, սակայն 16-ամսական փոքրիկը տեսախցիկների առաջ է հայտնվել միայն հիմա:
Ծնողները ստիպված են եղել նման քայլի գնալ, այլապես պտղի կյանքը փրկել չէր հաջողվի:
Բժիշկները պտղի բերանից մտցրել են էնդոսկոպ, որի օգնությամբ մաքրել են փակված բրոնխը: Նրանց խոսքով` վիրահատությունը բավական բարդ է եղել, քանի որ երեխայի հյուսվածքները շատ բարակ են և հեշտ վնասվող:
Երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում:











