109-ամյա ճապոնուհուն հաջողությամբ վիրահատել են
Ճապոնիայի Տակացուկի քաղաքի բժիշկները հաջողությամբ վիրահատել են 109-ամյա մի կնոջ:
Կինը հիվանդանոց էր դիմել փետրվարի 22-ին` դժգոհելով որովայնի շրջանում սուր ցավերից և սրտխառնոցից: Բժիշկներն ախտորոշել են կույրաղիքի սուր բորբոքում, ինչը պահանջում է շտապ բժշկական միջամտություն, տեղեկացնում է vz.ru-ն:
Մտավախություն ունենալով, որ Ճապոնիայի ամենատարեց հիվանդի սիրտը կարող է չդիմանալ վիրահատությանը` բժիշկները նրան վիրահատել են 25 րոպեում:
Վիրահատությունից մի քանի օր անց կինը դուրս է գրվել հիվանդանոցից և նա իրեն լավ է զգում:
Վերջին տվյալների համաձայն` այժմ Ճապոնիայի բնակչության ավելի քան 23 %-ը 65-ից բարձր տարիք ունեն, իսկ ավելի քան 50 հազ. մարդ գերազանցել է 100 տարեկանի շեմը:










