Հյութերը վնասում են երեխաների ատամները. հետազոտություն
Մեծ Բրիտանիայի Թագավորական Առողջապահական ծառայության մասնագետները հավաստիացնում են, որ երեխաները պարտավոր են օրական 5 չափաբաժին թարմ միրգ ուտել, որից միայն մեկ չափաբաժինը կարելի է փոխարինել բնական հյութով, տեղեկացնում է Top News-ը:
Գիտնականները պնդում են, որ երեխաների ծնողները չարաշահում են այդ չափաբաժինը, ինչի հետևանքով տուժում են երեխաների ատամները: Փորձագենտներն այդ հանգամանքը բացատրում են նրանով, որ հյութերում պարունակող շաքարն անուղղելիորեն ազդում է ատամի էմալի վրա:










