Հայտնաբերվել է աշխարհի հնագույն ալկոհոլային խմորիչը
Էկվադորի գիտնականները հայտնաբերել են 1.3 հազ տարվա հնության ալկոհոլային խմորիչներ, որոնք գիտության կողմից չբացահայտված միկրոօրգանիզմներ են պարունակում, տեղեկացնում է Daily Mail-ը:
Աշխարհի հնագույն ալկոհոլային խմորիչը հայտնաբերվել է Կիտոյի Կաթոլիկ Համալսարանի կենսաբան Խավիեր Կարվաջալ Բարիգայի կողմից: Բարիգայի հավաստմամբ` այն գտնվում էր 30 տարի առաջ հայտնաբերված կավե տարաներում:
Մթա. 2-8-րդ հարյուրամյակով թվագրվող տարաներում պատրաստվել են եգիպտացորենից ստեղծվող չիչա ալկոհոլային ըմպելիքներ:










