Բույսերը հիշում են երաշտները և դրանց դիմակայելու գեներն «աշխատացնում»
Բույսերը կարողանում են հիշել, թե տարվա ընթացքում ինչ հաճախ են երաշտներ լինում, և ջրազրկման դեմ պայքարի գեն «են միացնում», որը կարգավորում է երաշտին դիմակայելու մեխանիզմները: Այս եզրահանգման են եկել ամերիկյան կենսաբանները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Nature Communications ամսագրում:
Շատ բույսեր կարողանում են «հիշել» իրենց կյանքի որոշ իրադարձություններ և նույնիսկ այդ տեղեկությունները փոխանցել սերունդներին` այսպես կոչված էպիգենետիկ մեխանիզմների միջոցով: Նման դեպքում փոխվում է , ոչ թե ԴՆԹ-ի մոլեկուլը, այլ բջջային մեխանիզմի ԴՆԹ-ի կոդը կարդալու «բարդությունը»:
ԱՄՆ Նեբրասկա նահանգի Լինքոլն քաղաքի համալսարանի մի խումբ գիտնականներ` Զոյա Ավրամովայի ղեկավարությամբ, երաշտի նկատմամբ էպիգենետիկ հարմարվողականության մեխանիզմ են հայտնաբերել, հետազոտելով արաբիդոփսիսի (Arabidopsis thaliana) ծիլերը:
Այդպես պարզվել է, որ բույսը աստիճանաբար հարմարվում է պարբերական երաշտներին: Նրա տերևներում, յուրաքանչյուր ջրազրկման փուլից հետո, ջրի չափաբաժինը անընդհատ ավելանում է: Այս երևույթն ուղեկցվում է RD29B և RAB18 գեների ակտիվության միաժամանակյա աճով: Այլ խոսքով, յուրաքանչյուր նոր ջրազուրկ փուլից հետո, այդ գեները ավելի ակտիվ էին քան մինչ ջրազրկումը:
Կենսաբանները պնդում են, որ բույսերը թույլ հիշողություն ունեն: Անցած երաշտների մասին «տպավորությունները» վերանում են, երբ հարմարավետ պայմաններում` մեկ շաբաթ ժամանակ են անցկացնում:
Ըստ գիտնականների, հենց դա է պատճառը, որ հետազոտական այլ խմբեր չեն կարողացել տվյալ երևույթը հայտնաբերել:










