Ներկայացվել է 2800 եվրո արժեցող Android սմարթֆոնը (տեսանյութ)
Շվեյցարական TAG Heuer ժամացույց արտադրող ընկերությունը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով գործող Racer սմարթֆոնը, որն արժե 2800 եվրո, հաղորդում է GSMArena պարբերականը:
Սմարթֆոնի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել սսպորտային ավտոմեքենաները:
Racer-ի իրանը ռետինից է, բացի դրանից, ձևավորման մեջ կիրառված են ածխածնի մանրաթելեր և տիտանիում:
TAG Heuer չի մանրամասնում սարքի տեխնիկական տվյալները, միայն նշվում է, որ Racer–ը համալրված է գերարագագործ պրոցեսորով և Android-ի նորագույն ծրագրային ապահովմամբ:
Հիշեցնենք, որ Android-ի հիմքով աշխատող աշխարհում ամենաթանկ սարքերից մեկը Ulysse Nardin Chairman սմարթֆոնն է, որը 50 հազար դոլար արժի: Ինչպես և Racer-ը, այս սարքը նույնպես արտադրվում է շվեյցարական ժամացույց արտադրող Ulysse Nardin ընկերության կողմից:










