Գեյթսը 220 մլն դոլար է նվիրաբերել` տուբերկուլյոզի դեմ պայքարի համար
Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը 220 մլն դոլար է նվիրաբերել` տուբերկուլյոզի դեմ պայքարի համար, գրում է First Post-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով` աշխարհում տուբերկուլյոզի բուժման և կանխարգելման համար տարեկան ծախսվում է մոտ 12 մլրդ դոլար:
Աշխարհի ամենախոշոր Aeras շահույթ չհետապնդող կազմակերպությունը հայտարարել է, որ ստացել է Գեյթսի դրամաշնորհը: Առաջիկա 5 տարում գումարները կուղղվեն պատվաստանյութերի ուսումնասիրմանը:
«Գրանտը թույլ կտա ամրապնդել համագործակցությունը Եվրոպայում, Աֆրիկայում, Չինաստանում, ինչպես նաև հիմնել նոր կապեր: Մեր նպատակն է ոչ միայն արդյունավետ այլև անվտանգ պատվաստանյութ ստեղծել», - ասել է Aeras-ի նախագահ Ջիմ Քոնոլին:










