Ամերիկյան բանակը սպառազինվում է Recon Scout XT մինիռոբոտներով (տեսանյութ)

20:06 • 15.03.12

ԱՄՆ ծովային հետևակը ReconRobotics ընկերությանը` 1.7 մլն դոլար ընդանուր արժեքով, մոտ 2 հազար հատ, ցամաքային Recon Scout XT մինի ռոբոտ է պատվիրել, հաղորդում է lenta.ru-ն:

Ընկերությունը պատվերի իրականացումը կավարտի 2012թ. ապրիլի 30-ին:

Մինի ռոբոտը մոտ կես կգ քաշ ունի, 18.7 սմ երկարություն և 7.6 սմ տրամագծով ակեր: Սարքը տեսախցօկով է համալրված և նախատեսված է հետաքրքրող տարածք գցելու համար: Ռոբոտի իրանը տիտանից է, ինչի շնորհից այն չափազանց դիմացկուն է: Նինի ռոբոտին կարելի է գցել 9 մ բարձրությունից:

Նման ռոբոտներ կարող են կիրառվել բազմատեսակ գործողություններում, օրինակ` փակ կամ վտանգավոր տարածքները ուսումնասիրելու պայթուցիկներ հայտնաբերելու համար:
 

Ամերիկյան բանակը սպառազինվում է Recon Scout XT մինիռոբոտներով (տեսանյութ)