Մարդկային անհայտ պոպուլյացիա է հայտնաբերվել Չինաստանում (լուսանկարներ)
Գիտնականներն ուսումնասիրել են Չինաստանում տարիներ առաջ հայտնաբերված անհայտ պոպուլյացիայի մարդկանց կմախքները: 2008 թվականին մեկնարկած հետազոտական աշխատանքների արդյունքում, նրանք հանգել են մի շարք հետաքրքիր եզրակազությունների, որոնք հրապարակել են PLoS One-ում:
Չինացի գիտնականների կարծիքով` հայտնաբերված 5 մարդկանց կմախքները 11.500-ից 14.500 տարվա վաղեմության են: Ուսումնասիրված նմուշներից մեկը հայտնաբերվել է Հուանսիի Լոնգլին քարանձավում 1979թ.-ին, իսկ մնացածները` 1989թ.-ին, «Կարմիր եղջերուի քարանձավում» (Red Deer Cave կամ Maludong), Յուննանյում:
Ըստ գիտնականների` գտածոն անհայտ էջեր է բացում Ասիայի բնակեցման ժամանակահատվածում մարդու էվոլյուցիայի պատմության մեջ:
Մասնագետների կարծիքով` մարդկային այս տեսակը կարող են լինել Homo sapiens-ի պրիմիտիվ տեսակ, որոնք շատ վաղ են լքել Աֆրիկան և տասնյակ հազարավոր տարիներ մեկուսացած ապրել ժամանակակից մարդու նախնիներից:
Երկրորդ. դրանք կարող են պատկանել Homo ցեղից նախկինում անհայտ տեսակի, և սա, թերևս, ամենահետաքրքիր տարբերակն է:
Երրորդ. դրանք կարող են լինել Homo sapiens-ի և մարդու հնագույն տեսակների հիբրիդ, որոնք գոյություն են ունեցել այդ ժամանակաշրջանում նույն տարածաշրջանում: Եվ չորրորդ. կարող են, այնուամենայնիվ, լինել Homo sapiens, որոնք կլիմայի փոփոխության հետևանքով ձեռք են բերել զարգացած գծեր:
Այժմ գիտնականները փորձեր են ձեռնարկում նրանց ոսկորներից ԴՆԹ վերցնելու ուղղությամբ:













