4 սննդատեսակ, որ օգնում են ավելի լավ կենտրոնանալ (լուսանկարներ)
Ամերիկյան huffingtonpost.com-ը ներկայացրել է այն սննդատեսակների քառյակը, որոնք օգնում են ավելի լավ կենտրոնանալ` հիշեցնելով, որ ըստ British Medical Journal-ի նոր հետազոտության, հիշողության տարիքային կորուստը կարող է սկսվել արդեն 45 տարեկանում, ոչ 60-ից հետո` ինչպես ընդունված էր կարծել:
Իսկ առավել լավ կենտրոնացնող սննդի շարքից լրատվամիջոցը նշում է`
1. կանաչեղենը: Ըստ Neurology հանդեսի հետազոտության` օրական 2 անգամ բանջարեղեն, մանավանդ` կանաչեղեն ուտող մարդիկ իրենցից 5 տարով փոքր մարդկանց կենտրոնացածությունն ունեն:

2. Հացահատիկ: Ըստ տարբեր ուսումնասիրությունների` հացահատկային սնունդն օգնում է ավելի լավ կենտրոնանալ, քան ածխաջրածնից զերծ նախաճաշը կամ ընդհանրապես առավոտյան չճաշելը: Ամբողջական հացահատկից շիլան լավագույն տարբերակն է:

3. Սուրճը: Այն որ սուրճը նպաստում է մտքի թարմությանը, ինքնին նորություն չէ, բայց քչերը գիտեն, որ տղամարդկանց ու կանանց վրա այդ ըմպելիքը տարբեր կերպ է ազդում: Բարսելոնայի համալսարանի ուսումնասիրության համաձայն` տղամարդիկ ավելի արագ են զգոնանում: Տղամարդկանց վրա սուրճն ազդում է արդեն 10 րոպեից և նրանց առույգ է պահում կես ժամ, իսկ կանանց վրա ավելի թույլ ներգործություն ունի: Փոխարենը սուրճը կանանց վրա ավելի մեծ բուժիչ ազդեցություն ունի:

4. Մաստակը: Ըստ էության սնունդ չհանդիսացող մաստակը, 2011-ի մի հետազոտության համաձայն, սթրեսային առաջադրանքի կատարման ժամանակ ծամող մարդկանց ավելի առույգ է պահել, քան մաստակ չօգտագործողներին:











