Գերմանիայում մանկապիղծների բուժման հիվանդանոց է բացվել

14:13 • 16.03.12

Գերմանիայի Հանովեր քաղաքի բժշկական համալսարանում ամաբուլատոր բաժանմունք է բացվել` «շեղումներ ունեցող» տղամարդկանց բուժման համար:

Այստեղ մասնագետները զբաղվելու են մանկապիղծների բուժմամբ: Բոլոր տղամարդկանց, ովքեր շեղումներ են նկատում, կոչ է արվում դիմել մասնագետներին`«Որպեսզի երևակայությունը չվերածվի իրականության»:

Նախագիծը մեկնարկել է Ներքին Սաքսոնիայի Սոցիալական զարգացման նախարարության աջակցությամբ: Առաջիկա երեք տարում բաժանմունքի կարիքների համար կտրամադրվի 360 հազ եվրո:

Գերմանիայում մանկապիղծների բուժման հիվանդանոց է բացվել