Օրիգինալ լուսատուներ` ջրատար խողովակներից (տեսանյութ, լուսանկարներ)
Իսրայելական Design2009 դիզայներական ստուդիան ներկայացրել է հետաքրքիր ու օրիգինալ լուսատուների` KOZO Lamps հավաքածուն` պատրաստված ամենասովորական ջրատար խողովակներից:
Դիզայներների խոսքով` իրենք լուսատուների պատրաստման համար նյութեր են հավաքել աշխարհով մեկ և դրանք ոչ մի վերամշակման չեն ենթարկել. ժանգոտվածություն, կեղտ, ճաքեր. այս ամենը մնացել է անփոփոխ:
Լամպերի յուրաքանչյուր դետալի վրա նշված է ընկերության ֆիրմային նշանը: Լուսատուներից յուրաքանչյուրն ինքնատիպ է ու անկրկնելի: Առաջին հայացքից լուսատուները նման են անփույթ մետաղական ռոբոտի, որոնց գլխի տեղում լամպ է:
Լուսատուների լույսը միանում և անջատվում է` պտտելով կափույրը:












