DVD-ձայնագրիչի միջոցով, գրաֆենային գերտարողունակ մարտկոց են ստացել (տեսանյութ)

09:13 • 16.03.12

Ամերիկյան ֆիզիկոսները գրաֆեն ստանալու յուրահատուկ և մատչելի եղանակ են ստեղծել: Դրա համար նրանք DVD-ի լազերն են օգտագործում և «նոբեյլան ածխածնից» ստացված գերճկուն թաղանթը կարելի է կիրառել ինիստոր (կոնդենսատորի և գերբարձր հզորության մարտկոցի հիբրիդ) պատրաստելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքի համալսարանից մի խումբ գիտնականներ` Ռիչարդ Կաների (Richard Kaner) ղեկավարությամբ, գրաֆենի «պատրաստման» նոր «բաղադրատոմսը», ինչպես նաև դրա էլեկտրական ու մեխանիկական հատկությունների մասին եզրահանգումները հրապարակել են Science ամսագրում:

Գրաֆենը ածխածնի մեկական ատոմների շերտ է, որոնք համակցված են մեղվափեթակի բջիջների երկրաչափությունը հիշեցնող կառուցվածքային քիմիական կապերով: Գրաֆենի ստեղծման համար 2010թ. Ռուսաստանցի 2 գիտնականներ Նոբելյան մրցանակ են ստացել։

Գրաֆենի հայտնագործման պահից ֆիզիկոսները դրա ստացման տարբեր նոր եղականներ են մշակել, որոնք հիմնականում շատ ծախսատար և բարդ են:

Ռիչարդ Կաների ղեկավարած գիտական խումբը հնարավորինս պարզեցրել է գրաֆենի ստացման եղանակը: Նոր եղանակով, այն կարելի է նույնիսկ տնային պայմաններում ստանալ, օգտագործելով DVD ձայնագրիչը:

Գիտնականները խտասկավառակը հատուկ լուծույթի գրաֆենի օքսիդով են պատել, որը բարակ և ճկուն թաղանթի է վերածվել: Դրանից հետո այն տեղադրվել է DVD ձայնագրիչի մեջ և սկավառակը մշակել են` LightScribe նկարներ արտատպելու տեխնոլոգիայով աշխատող գրող ծրագրով:

Գիտական խումբը հայտնագործությունն անվանել է «լազերա-մանրանկարային գրաֆեն» (LSG, laser-scribed graphene)` ի պատիվ այն տեխնոլոգիայի, որով հնարավոր է եղել մտահաղացումը կյանքի կոչել: Ստացված նյութը շատ ճկուն է և գերբարձր էլեկտրատարողունակության ունի:

Գիտնականները կարծում են, որ նոր հայտնագործությունը կարող է կիրառվել որպես` ճկուն դիսպլեյների և այլ փոքր էլեկտրասարքերի սնուցման աղբյուր:

Նման եղանակի հարաբերական պարզության և մատչելի գնի շնորհիվ նման մարտկոցներ հնարավոր կլինի պատրաստել մոտ ապագայում։