Մեխանիկական սմարթֆոն` միլիոնատերերի համար

11:58 • 16.03.12

Հեղինակավոր Basel World ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել է LeDIX Furtif յուրահատուկ մեխանիկական սմարթֆոնը, որն աչքի է ընկնում իր ձևավորմամբ ու ռեկորդային բարձր գնով, տեղեկացնում է style.rbc.ru կայքը:

300 հազ դոլար արժողությամբ սմարթֆոնի առանցքային բաղադրիչը մեխանիկական ժամացույցն է, որը բաղկացած է 700 մասնիկից: Ամեն անգամ ժամացույցը բացել-փակելուց լիցքավորվում է: Բացի այդ, սարքը զինված է նաև էլվեկտրոնային բաղադրիչներով:

Սմարթֆոնի հեղինակներից Էդուարդ Մեյլանը, նշել է, որ յուրահատուկ հեռախոսը ստեղծվել է «նրանց համար, ովքեր ունեն ամեն ինչ կամ ովքեր կարող են իրենց թույլ տալ ամեն ինչ»:

Սմարթֆոնի արտադրության մեջ օգտագործվել են թանկարժեք մետաղներ և նյութեր: Իսկ էլեկտրոնային մասը հագեցած է 3.2 մեգապիկսելանոց տեսախցիկով և 2.2 դյույմանոց էկրանով:

Հավելենք, որ ընկերությունն արդեն 30 պատվեր ստացել:

Մեխանիկական սմարթֆոն` միլիոնատերերի համար