Եթե խռմփացնում եք, ուրեմն առողջական խնդիր ունեք. մասնագետ
«Քնի խանգարման հայկական ասոցիացիայի» նախագահ Սամսոն Խաչատրյանն այսօր օրագրողների հետ հադիպմանն ասաց, որ ապացուցված է, որ ցանկացած խռփոցը արդեն առողջական խնդիր միասին է խոսում:
Քնի խանգարումների միջազգային օրվա առիթով կազմակերպված ասուլիսի ժամանակ մասնագետն ասաց, որ խռմփոցը և շնչառական այլ խանգարումներ կարող են վկայել այն մասին, որ մարդն ունի սիրտանոթային հիվանդություններ, շաքարախտ կամ ավելորդ քաշ:
Խռմփոցը և զարկերակային բաձր ճնշումը կարող է պատճառ դառնալ, որ մարդու մոտ շնչարգելություն սկսվի, որն էլ հանկարծամահության կարող է հանգեցնել:
Բժշկի խոսքով` խռմփոցը հնարավոր է վերացնել` բուժելով այն առաջացնող հիվանդություները: Կարող են կիրառվել ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրաբուժական միջոցներ:










