ՆԱՍԱ-ն աստղերի ատլաս է ստեղծել
ՆԱՍԱ-ին 200 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ հեռադիտակները ավարտել են տիեզերքում 14 տարի շարունակվող «առաքելությունը», ինչի շնորհիվ աշխարհում առաջին անգամ աստղային ատլաս է ստեղծվել, գրում է Daily Mail-ը:
Այն իր մեջ ներառում է Երկրից երևացող կես միլիարդ աստղեր, որոնք նկարվել են նորագույն ինֆրակարմիր հետադիտակների օգնությամբ:
Հեռադիտակները տիեզերք են արձակվել աստղեր, երկնաքարեր և հեռավոր գալլակտիկաներ լուսանկարելու համար: Դրանք զինված են եղել ժամանակակից տեսախցիկներով, որոնք ի զորու են Երկրից բավական հեռու գտնվող, փոշու խիտ շերտով ծածկված աստղերն անգամ պարզ լուսանկարել:
Ընտրված 18 հազար լուսանկարի համադրումից էլ ստեղծվել է աստղային ատլասը: Ըստ գիտնականների` ատլասի թողարկումը կնպաստի բազում նշանակալի տիեզերական բացահայտումների:










