Վաճառքի առաջին իսկ օրը հաքերները «կոտրել» են նոր iPad-ը
Հաքերները ընդամենը մի քանի ժամում կարողացել են «կոտրել» Apple-ի iPad-ի նոր մոդելը, որը միայն այսօր է հայտնվել վաճառքում, հաղորդում է korrespondent.net-ը` վկայակոչելով iPhone Dev Team հեղինակավոր հաքերական խմբի կողմից MuscleNerd կեղծանունով Twitter-ում տեղադրված հայտարարությունը:
Հաքերները տեղադրել են 3-րդ սերնդի iPad-ի վրա ներբեռնած Cydia ծրագրի սքրինշոթը: Այդ հավելվածը կիրառվում է, ոչ պաշտոնական խողովակներով Apple-ի սարքերի վրա ծրագրային ապահովում ներբեռնելու համար
MuscleNerd-ը չի մանրամասնում, թե նոր iPad-ի պաշտպանությունը կոտրելու համար նախատեսված հավելվածը ե՞րբ մատչելի կդառնա. միայն նշվում է, որ .«առաջին քայլն անցած է»:
Այնուամենայնիվ, այսպիսի արագ կոտրումը խոսում է այն մասին, որ նման հանրամատչելի հավելված ստեղծելու համար լուրջ դժվարություններ չեն լինի:










