Apple-ի համահիմնադիրը նոր iPad է ձեռք բերել ողջ գիշեր հերթում կանգնելուց հետո (տեսանյութ)
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը կրկին առաջինն է հերթում և սպասում է նոր iPad-ին, բայց այս անգամ սովորականից այլ վայրում: Շիրա Լազարը, What’s Trending-ից հայտնում է, որ Վոզնյակը և նրա կինը սպասում են նոր iPad-ին Լոս Անջելեսի Westfield Century City առևտրի կենտրոնում: «Կինս առաջինն է սպասում, ես երկրորդն եմ: Եկել ենք կեսգիշերին մոտ: Մենք սովոր ենք Հյուսիսային Կալիֆոռնիայի խանութներին, որտեղ հերթերը գոյանում են այդքան վաղ: Ես ծրագրային ելույթ եմ պատրաստել, որը կներկայացնեմ iPad-ն ստանալուց հետո», - ասել է նա:
Սթիվ Վոզնյակը միշտ ձեռք է բերում Apple-ի արտադրանքը հերթերում երկար սպասելուց հետո` չնայած նրան, որ լինելով ընկերության համահիմնադիրը և ամենակարևոր մարդկանցից մեկը` նա կարող է ձեռք բերել արտադրանքն առանց հերթերում սպասելու:
Սթիվ Վոզնյակի համար, սակայն, հաճելի է սպասել հերթերում և առաջին անգամ փորձել նոր սարքը շրջապատված Apple-ի համակիրներով:
«Սա դարձել է ծիսակատարություն: Քանի որ ես այդքան շատ եմ դա արել, կրկին անում եմ», - ասում է Վոզնյակը: «Ես ուզում եմ լինել սովորական մարդկանցից մեկը, որոնք հերթ են կանգնում և սպասում ամբողջ գիշեր… Apple-ն այդ աստիճան կարևոր է մեզ համար»,- ասել է ընկերության համահիմնադիրը:










