Մարդը մեղավոր չէ, որ չի դադարում ուտել. հետազոտություն

13:42 • 19.03.12

ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները հետազոտության շնորհիվ պարզել են, որ մարդու ուղեղում գտնվող մուտանտ գենի պատճառով մարդիկ չեն կարողանում դադարել ուտելը, տեղեկացնում է News.com.au կայքը։

Ուտելու ժամանակ ուղեղը հորմոններ է արդադրում, որը թելադրում է մարդունդադարեցնել այն, սակայն այդ հորմոնների ոչ ճիշտ ժամանակին ուղարկելու արդյունքում մարդը սկսում է չափից ավելի ուտել, ինչի հետևանքով գիրանում է։

«Այս բացահայտումը կօգնի, որպեսզի հետագայում ճիշտ մարտավարություն մշակվի ուղեղի կողմից կառավարվող քաշի կարգավորելու համար», - նշել է ավագ գիտաշխատող Բաոջի Քսյուն։ 

Մարդը մեղավոր չէ, որ չի դադարում ուտել. հետազոտություն