Ռեժիմով սնվելը նվազեցնում է երեխաների ինտելեկտը
Ութամյա երեխաները, որոնց ի սկզբանե կերակրել են երեխայի պահանջով, այլ ոչ թե ժամակարգով, հաճախ ավելի բարձր IQ (մոտ 4-5 կետով) ցուցանիշներ ունեն և դպրոցում ավելի լավ են սովորում, գրում է The Daily Mail-ը վկայակոչելով Էսսեքսի և Օքսֆորդի համալսարանների հետազոտական աշխատանքները:
Հետազոտության շրջանակներում գիտնականները հետազոտել են 90-ականների սկզբին ծնված ավելի քան 10 հազար երեխայի կերակրման ռեժիմ:
Այսպես բացահայտվել է պահանջով կերակրվելու և լավ գնահատականների միջև առկա կապը:
Հատկանշական է, որ այդ կապի առկայությունը չի հերքվել նույնիսկ այն ժամանակ, երբ գիտնականները հաշվի են առել ուսումնասիրվող երեխաների ծնողների կրթությունը, ընտանիքի եկամուտը, սեռը, տարիքը, առողջական վիճակը և դաստիարակման մեթոդը:
Հետազոտությունը փոստում է, որ ժամակարգով և ըստ պահանջի սնված երեխաների տարբերությունը առկա է նույնիսկ կրծքով սնված և արհեստական սնունդ ստացած երեխաների պարագայում:
European Journal of Public Health ամսագրում տպագրված գիտական հոդվածում նշում է, որ ժամակարգով կերակրումը մայրերին հնարավորություն է տալիս ավելի շատ քնել և մայրության բերկրանքը զգալու ավելի շատ հնարավորություն ունենալ, սակայն ըստ պահանջի սնվող երեխաները համեմատաբար ավելի խելացի են դառնում:










